Մշակույթ 17:54 23/02/2010

Մարի Ադամյան. Շատ պասիվ է արվեստագետի կյանքը Հայաստանում

Հեղինակ` Տաթև Մանուկյան

Յուրաքանչյուր արվեստագետի համար իր ստեղծագործությունների ամենալավ գնահատականը հանրության կողմից հնչող արձագանքն է: Իսկ դրա համար հարկավոր է հնարավորինս շատ ներկայացվեն ցուցահանդեսներում` ինչպես հենց իր սեփական հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իհարկե, սեփական երկրում ոգևորող գնահատականներն ավելի հաճախ են հնչում, սակայն բոլորն էլ ուզում են ներկայացվել նաև դրսում, այն էլ հայ արվեստագետների պարագայում:
Դարավոր պատմություն ունեցող հայ արվեստին, մշակույթին շատերն են ծանոթ: Այսօր այն այնքան էլ լավ չի պրոպագանդվում աշխարհում. և'միջոցներն են սուղ, և' քարոզողներն են քիչ: Այդ «ծանր բեռը» իրենց ուսերին են վերցնում անհատ-ստեղծագործողները` ձգտելով հնարավորինս շատ մասնակցել տարբեր երկրներում կազմակերպող ցուցահանդեսներին:

Անհատական ցուցահանդեսներ Երևանում (2005, 2008, 2009), տասնյակից ավելի խմբակային ցուցահանդեսներ կրկին Երևանում, խմբակային միջազգային ցուցահանդեսներ Լոնդոնում, Ֆարո և Ալբուֆեյրա քաղաքներում(Պորտուգալիա), Ռատներ թանգարանում Բետեսդայում (ԱՄՆ), Համբուրգում (Գերմանիա), մասնակցել և ներկայացրել է Հայաստանը Միջազգային Մետաքսե Նկարիչների Փառատոնին Մեծ Բրիտանիայում, Էսսեքսում:

 Այս ամենը մեկ մարդու հաջողությունների ցանկից է.
 նկարչուհի Մարի Ադամյան:

 

1998 թվականին ավարտել է Երևանի Ճարտարապետա-շինարարական Ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը: 2002 թվականից առ այսօր աշխատում է որպես մետաքսի նկարիչ-ձևավորող և դասավանդում է «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպությունում «Զատիկ» մանկատան ավագ սաներին: 2003 թվականից սկսած մասնակցել է բազմաթիվ Հանրապետական և Միջազգային ցուցահանդեսների, մրցույթների: 2005 թվականից Հայաստանի Նկարիչների Միության անդամ է, նաև հանդիսանում է մի քանի միջազգային կազմակերպությունների անդամ:

Panorama.am-ի հարցազրուցը նկարչուհու հետ:
 

 - Ինչո՞ւ սկսեցիք նկարել:
 -Նկարում եմ այնքան վաղուց, որքան ինձ հիշում եմ՝ ամբողջ գիտակցական կյանքս։ Մետաքսի վրա սկսել եմ նկարել 8 տարի առաջ...դուրս շատ է գալիս նյութի թափանցիկությունն ու թեթև լինելը։ Փորձում եմ իմ աշխատանքներում դուրս գալ դեկորատիվ-կիրառական սահմաններից և պատկերել գեղանկարչություն մետաքսի վրա։
 

- Ո՞րն եք համարում Ձեր ոճը և ինչո՞ւ:
- Ինչպես ասում էր իմ հասակակից ռուս կոլեգաներից մեկը. «Ես նկարում եմ հումանիստական, մարդասիրական նկարչություն»։ Այսինքն` հույս ունեմ, որ իմ ստեղծագործությունները նայելիս, դիտորդի մոտ առաջանում են միայն դրական էմոցիաներ և զգացմունքներ։ Առանց այն էլ` աշխարհում շատ չարություն կա...

- Ստեղծագործական գործունեության հետ կապված գաղտնիքներ ունե՞ք: Եթե ոչ, ապա ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում:
- Գաղտնիքներ չունեմ, բայց պլաններ կազմել չեմ սիրում, քանի որ ինչ-որ տեղ ֆատալիստ եմ... Կուզեի շատ ճանապարհորդել, ինչու ոչ... տարբեր ցուցահանդեսների պատրվակով։ Ունենալով երեք անհատական ցուցահանդես Երևանում` ոչ մի անգամ չեմ ցուցադրել հանդիսատեսին իմ գեղանկարչական աշխատանքները կտավի վրա...կուզեի մոտ ապագայում անել դա։

-Ժամանակակից նկարչությունը Հայաստանում ի՞նչ մակարդակի վրա է: Ունե՞նք այսդպիսի դպրոց ու ի՞նչ արդյունքների ենք հասել:
-Գիտակցում և ընդունում եմ, որ ժամանակակից արվեստը չէր կարող այլ կերպ լինել, քան խառը և անհասկանալի... ինձ համար...
Որպեսզի 21-րդ դարում ինչ-որ նոր խոսք ասվի,  դա պետք է մատուցվի շոուի կերպով: Կարծում եմ, որ ժամանակակից նկարչության դպրոց չունենք։ Աշխարհը մեծ է և շատ հետաքրքիր, սովորելու և տեսնելու բան միշտ կա։
 

-Ժամանակակից նկարիչներից ո՞ւմ ստեղծագործություններն են Ձեզ դուր գալիս և ինչո՞ւ:
-Ճիշտն ասած, ինձ դուր են գալիս իմպրեսիոնիստները, ինձ հոգեհարազատ են...և շատ-շատ սիրում եմ մոդեռնի արտ-նուվո ուղղությունը (Ալֆոնս Մուխա, Մաքինտոշ, Գուստավ Կլիմտ, Տուլուզ Լոտռեկ և ուրիշները), որը առաջացել է 19–րդ դարի վերջում: Բացատրում եմ նրանով, որ արտ-նուվոյի հիմնական առանձնահատկություններն են բուսական օռնամենտների դեկորատիվ կիրառումը, ուղիղ գծերից հրաժարվելը և ավելի գեղատեսիլ բնական պատկերներ ստանալը, որոնք ես հաճախ կիրառում եմ իմ մետաքսե աշխատանքներում։
Իսկ մեր հայրենակից ժամանակակից նկարիչներից շատ դուրս գալիս են Եղիազարյան Ֆելիքսի ստեղծագործությունները։

- Պետության վերաբերմունքը արվեստագետների նկատմամբ:
 -Դժվարանում եմ պատասխանել, որովհետև երբևիցե չեմ նկատել որևէ վերաբերմունք` թե' լավ, թե' բացասական։
Ի՞նչ տեղ է հատկացվում երիտասարդ նկարիչներին:
Ոչ մի աջակցում, սատարում երիտասարդ նկարիչներին չեմ նկատել, ոչ Նկարիչների միության, ոչ էլ պետության կողմից։ Շատ պասիվ է արվեստագետի կյանքը Հայաստանում, ոչ մի հետաքրքիր բան տեղի չի ունենում։ Որպեսզի ակտիվանա նկարչի կյանքը, դրդապատճառներ են հարկավոր։ Օրինակ՝ հաճախ մրցույթներ, տարբեր միջոցառումների կազմակերպում, միջազգային կոլեգաների հետ շփում, մտքերի և փորձի փոխանակում...:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:10
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Քաղաքացիները «ԹՈՂԵ՛Ք ԹՈՂ ՀԱՆՁՆԻ», «ՏԱՆՔ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵՆՔ», «ԴՈՒԽՈՎ ՀԱՆՁՆԻ, ՀԵՏԴ ԵՆՔ» գրությամբ պաստառներ են...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանիայում սպանվել են երկու ուկրաինացի զինծառայող
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գերմանիայում սպանված քաղաքացիները զինվորականներ են եղել։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
10:22
Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է
Մի խումբ քաղաքացիներ մեքենաներով փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը՝ խաղաղ անհանզանդության գործողություններով իրենց աջակցությունը հայտնելով...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսացրույցից հետո խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իր շնորհավորանքն է...
Աղբյուր` Panorama.am
10:12
Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին ոստիկանությունը վարչական կարգով բերման...
Աղբյուր` Panorama.am
09:59
Թբիլիսիում գիշերը ցուցարարները որոշել են դադարեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ակցիան
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ավարտվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am
09:54
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}