Կոնգրեսի հանձնաժողովը հաստատեց Հայոց ցեղասպանության բանաձևը
Քիչ առաջ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ավարտվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի քվեարկությունը: Ձայների` 23 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց այն:
Հիշեցնենք, քվեարկությունը նախորդել էր կոնգրեսի դեմոկրատ և հանրապետական անդամների բուռն քննարկումներն ու ելույթները, որոնք ներկայացնեում էին բանաձևին դեմ կամ կողմ լինելու իրենց հիմնավորումները:
Նկատենք, որ Կոնգրեսում քվեարկության նախորդած քննարկումների ընթացքում կոնգրեսականներից ոչ ոք չի ժխտել Հայոց ցեղասպանության իրողությունը: Դեմ արտահայտվելու հիմնավորումներ են ծառայել թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները փչացնելու վտանգն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա բացասական ներազդեցություն ունենալու մտավախությությունը:
Նշենք, որ քվեարկությունից ընդամենը մի քանի ժամ առաջ Հիլարի Քլինթոնը, ով մինչ այդ հրապարակավ չէր ընդդիմացել բանաձևի ընդունմանը, կապնվել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին և հայտնել, որ քվեարկության դրական ելքը կարող է վտանգել Հայաստանի ու Թուրքիայի միջև հաշտեցման գործընթացը, ըստ այդմ հորդորել է չընդունել այն: Չնայած վերջին պահին տեղ գտած այսօրինակ ճնշումներին, Հովարդ Բերմանը վճռել է քվեարկության դնել բանաձևի նախագիծը, որի արդյունքում հանձնաժողովի անդամների ձայների չնչին տարբերությամբ հաստատվել է այն:
Նիստերի դահլիճում բանաձևի քննարկմանը հետևել են Հայաստանի և Թուրքիայի դեսպանները Միացյալ Նահանգներում, ինչպես նաև, երկու երկրներից պատգամավորական պատվիրակներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը