Աշխարհում 13:44 13/04/2010

Ցեղասպանության ճանաչում 2015 թվականի՞ն

Հայ -թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացում հանդիպելով փակուղային վիճակի` մեծ պետություններն իրենց հեղինակությունը փրկելու համար հուսահատորեն ուղիներ են փնտրում այս երկընտրանքից դուրս գալու համար: Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները չափազանց շատ ժամանակ ու ջանքեր են ներդրել և չեն կարող հեռանալ բանակցված ու ստորագրված, սակայն չվավերացված «դարի գործարքից»:

Սույն հոդվածը գրելուս պահին հայտնի էր, որ Հայաստանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը ԱՄՆ նախագահ Օբամայի կողմից հրավիրվել էին Վաշինգտոն` արձանագրությունները փրկելու կամ գոնե հաշտեցման գործընթացում առաջընթացի պատրանք ստեղծելու վերջին ջանքեր գործադրելու համար: Հայ-թուրքական հարաբերությունների կամ Արցախի հակամարտության կարգավորման հարցի բարելավման ամենափոքր նշանը կամ անգամ խոստումը հնարավորություն կտա նախագահ Օբամային քողարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ տված իր խախտած խոստումը:

Շուտով պարզ կդառնա, թե Սպիտակ տան ճնշումը Հայաստանի և Թուրքիայի վրա կհանգեցնի՞ որևէ դրական արդյունքի, ինչպիսին Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի մասնակի բացումն է` նախքան արձանագրությունների վավերացումը: Ադրբեջանի նախագահին միտումնավոր դուրս թողեցին Վաշինգտոնի գագաթնաժողովից, որպեսզի չխոչընդոտի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին: Թուրքական կողմի համառության դեպքում Հայաստանի նախագահին այլ բան չի մնում անել, քան արձանագրություններից իր երկրի ստորագրությունը հետ վերցնելը` մեղադրելով Թուրքիային նախապայմաններ առաջադրելու և Արցախն Ադրբեջանին հանձնելու պահանջի համար:

Փակուղուց դուրս գալու համար Կարնեգիի միջազգային խաղաղության հաստատության ավագ գիտաշխատող Թոմաս դը Վաալը ապրիլի 9-ին, Վաշինգտոնի գագաթնաժողովից անմիջապես առաջ հրապարակել է «Քաղաքականության ամփոփագիր»:
«Հայաստան և Թուրքիա. Կամրջում» վերնագրով զեկույցում նա առաջարկում է «բարի կամքի» հինգ դրսևորումներ, որոնք Թուրքիան պետք է կատարի Հայաստանի հետ հաշտեցման գործընթացն ուժի մեջ թողնելու համար.

• Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացում ոչ առևտրային ճանապարհորդների համար
• Հայաստան-Թուրքիա սահմանին հարակից Թուրքիայի տարածքի մասնակի բացում, որտեղ գտնվում է միջնադարյան հայկական Անի քաղաքը: Հայ զբոսաշրջիկներին դա հնարավորություն կտա այցելել այս հինավուրց վայրերը
• Թուրքական նախաձեռնություն`ամբողջովին բացելու և թվայնացնելու Օսմանյան արխիվները, որտեղ պահպանվում են 1915 - 1921թթ. իրադարձությունների վերաբերյալ օսմանյան պաշտոնական փաստաթղթերը
• Թուրքական կառավարության նախաձեռնություն` հրավիրելու սփյուռքահայերին այցելել Անատոլիայի հինավուրց հայկական ժառանգության վայրերը
• Ստամբուլի և Երևանի միջև Turkish Airlines-ի համար ավիաուղու բացումը

Դը Վաալը առաջարկում է, որ Հայաստանն էլ իր հերթին խոստանա «վերջ դնել Նախիջևանի մեկուսացմանը` Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման դեպքում»:

Վերոնշյալ պարզունակ գաղափարներն առաջարկելուց հետո, դը Վաալն անդրադառնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին և փորձում երկարաժամկետ լուծում մշակել ամերիկահայերի լոբբիստական ամենամյա ջանքերի դեմ, որոնք «խեղում են» Միացյալ Նահանգները: Կոնգրեսում այս հարցի շուրջ հայերի և թուրքերի միջև առճակատումը նա անվանում է «կեղտոտ քաղաքական սակարկություններ»:

Ըստ դը Վաալի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Օբամայի խախտած խոստումը և Ցեղասպանության փոխարեն նրա կողմից «Մեծ եղեռն» բառակապակցության օգտագործումն «արժանի ձևակերպում» է:
Ահա թե ինչ է առաջարկում դը Վաալը.

«Այս ամենամյա հոգեվարքից ազատվելու համար, կարծում եմ, որ հայ-թուրքական հարցը պետք է վերաձևակերպել ավելի երկարաժամկետ հեռանկարում: Հինգ տարի անց` 2015 թվականին, Հայոց հոլոքոստի մոտալուտ հարյուրամյակը, և Թուրքիայում «Հայկական հարցի» վերաբերյալ աճող բանավեճերը խթան են հանդիսանում նման մոտեցման համար: 2015 թվականին, թուրքերին դուր կգա, թե`ոչ, սակայն աշխարհը կնշի հայկական ողբերգության տարելիցը: 2010 թվականի ապրիլի 24-ի իր ուղերձում նախագահը կարող է ասել, որ հարյուրամյա ոգեկոչմանը մնացել է հինգ տարի, և եթե նա դեռ պաշտոնում է, խոստանում է մասնակցել այս միջոցառումներին (հնարավոր է անգամ Երևանում), սակայն միաժամանակ խոստանում է մի փոքր դադար տալ թուրքերին` հույսեր կապելով Թուրքիայի ներսում տեղի ունեցող քննարկումների հետ: Օբաման կարող է ասել. «Մենք հուսով ենք այս ողբերգական տարեթիվը նշել մեր թուրք ընկերների հետ և ոչ թե`առանց նրանց», և ձգտել դառնալ հայ-թուրքական հաշտեցման խթանիչ ուժ»:

Դը Վաալի առաջարկը պարզապես ծուղակ է Հայոց ցեղասպանության հարցը հինգ տարի ևս թաղելու համար, մինչ այդ շունչ քաշելու ժամանակ շահել` տապալված արձանագրությունները վավերացնելու համար:
Նախքան նախագահ Օբամայի որևէ նոր խոստմանը հավատ ընծայելը, նա պետք է կատարի իր արդեն տված և խախտած խոստումը: Բացի այդ, ինչ երաշխիքներ կան, որ նախագահը կվերընտրվի երկրորդ անգամ կամ էլ ընտրվելու դեպքում կկատարի իր խոստումը:
 
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:36
Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորված են
Antifake.am-ը գրել է․ «1994թ. սկսած յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom...
Աղբյուր` Panorama.am
22:23
Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն, բայց սրանից առաջ էլ 15 զինվորի վառեցին ու ոչ մեկ պատասխան չի տալիս. «Ուրալ»-ի վթարից զոհվածի մայր
«Ազոլյանները 3 շաբաթ է՝ ուշքի չեն գալիս տան միակ տղայի՝ Ժոզեֆի մահվան լուրից։ Տան անկյունում միակ որդուց մնացած հուշերի անկյունն է։ Կորստի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների բացման իր փորձը. Դեսպան
Լիտվայի Հանրապետությունն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման համատեքստում բազմիցս կիսվել է իր փորձով, որն ունի Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք.Էրիկ Ալեքսանյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Դավիթ Լևոնյանը...
Աղբյուր` Panorama.am
21:26
Օակուպացված Քարվաճառում ադրբեջանական ԶՈւ զինծառայող է մահացել և ևս 3-ը վնասվածքներ ունեն
Մայիսի 3-ին օկուպացված Քարվաճառում բեռնատարի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով մահացել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ահմեդով...
Աղբյուր` Panorama.am
21:05
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»։ Այս մասին տեղեկացնում է «Օրեր»-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:03
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Ն. Սամսոնյանին և Վ. Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին
Այսօր` մայիսի 3-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
20:47
Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ
Այսօր՝ մայիսի 3-ին, Ստոկհոլմում (Շվեդիա) մեկնարկել է ուշուի Եվրոպայի 2024 թվականի 19-րդ առաջնությունը։ Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Լրագրողների և մամուլի աշխատանքն առհասարակ լի է խնդիրներով․ Թաթոյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․ «Լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է քաղաքացին տեղեկանում այն մասին,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Կիրանցի բնակիչները դեռ հույս ունեն, որ կարող են կանխել սյուների տեղադրումը
 Կիրանցից ոստիկական զորքը շուրջ մեկ ժամ առաջ հեռացել է, թեև դեռ հերթապահող ոստիկաններ կան։ Չնայած այն բանին, որ երեկ ականազերծող խումբը...
Աղբյուր` Panorama.am
20:13
ՃՏՊ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Մայիսի 3-ին, ժամը 17:50-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ...
Աղբյուր` Panorama.am
20:05
Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է
Մոտ 30 րոպե առաջ՝ ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։Այս մասին գրում է «Ազատությունը»։ Գյուղի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
19:43
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և պետք է կատարի նախատեսված պարտականությունները․ Զախարովա
 այաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
19:30
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարարի հետ
Մայիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և...
Աղբյուր` Panorama.am
19:20
Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյան
Սուրեն Պետրոսյանը շնորհավորել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ գրելով․ «Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է...
Աղբյուր` Panorama.am
18:59
«Դուք այդտեղ «կալցո» օպերացիայի մեջ եք, մենք էլ այստեղ՝ շրջափակված ենք տարբեր կողմերից»․ Սրբազանը հեռախոսազրույց ունեցավ Կիրանցի բնակչի հետ
Երբ թույլ չտվեցին մտնել Կիրանց, Բագրատ Սրբազանն ու Սուրեն Պետրոսյանը հեռախոսով կապվեցին կիրանցեցի տիկին Ալվարդի հետ, բարևներ փոխանցեցին...
Աղբյուր` Panorama.am
18:42
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության`...
Աղբյուր` Panorama.am
18:31
Մաղթում ենք ուժ՝ պատասխան պատրաստելու համար․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 3-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի...
Աղբյուր` Panorama.am
18:22
ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Արմեն Դանիելյանը
2024 թվականի մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց:Այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։ «Օրակարգում...
Աղբյուր` Panorama.am
18:06
Կիրանցի մոտ տեղի է ունենալու պայթյուն. ՊՆ
Այսօր՝ ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթյուն: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:06
Պաղեստինի ժողովրդի համար կարևոր է Իսրայելի դեմ հարուցված գործին Թուրքիայի ներգրավվելու որոշումը
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Պաղեստինի ժողովրդի համար չափազանց կարևոր է...
Աղբյուր` Panorama.am
18:02
Ես Աննա Հակոբյանի հետ չեմ հանդիպում. Գլխավոր դատախազ
«Եթե խոսքը վերաբերում է լրտեսության հանցակազմերին, մենք ունենք վարույթեր, դատարան ուղարկված գործեր, ունենք պետական դավաճանության գործեր։...
Աղբյուր` Panorama.am
17:52
Աճառյան փողոցում հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի...
Աղբյուր` Panorama.am
17:44
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
ԱԺ նիստի ընթացքում 168.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ՔՊ-ական կին պատգամավորները հեռախոսի միջոցով ուսումնասիրում օնլայն խանութներում առկա...
Աղբյուր` Panorama.am
17:39
Սիմպատիաներով կամ անտիսիմպատիաներով պայմանավորված թքելը հանցակազմ չի պարունակում. Գլխավոր դատախազ
«Նման արարքները քրեականացված չեն, քրեականացված է հոգեբանական  բռնությունը, ատելության խոսքը, բռնության արդարացումը և բռնությունը...
Աղբյուր` Panorama.am
17:36
Եթե Սուքոյանի դեպքում կալանավորվում է, ապա Հակոբ Արշակյանի դեպքում ինչո՞ւ չի կալանավորվում.Աննա Գրիգորյանը՝ դատախազին
«Եթե Արթուրի նկատմամբ խափանման միջոցը կալանքն է ընտրվել, ապա բազմաթիվ այլ դեպքերում մենք կալանք այդպես էլ չտեսանք»,-խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
17:09
Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ «կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին», կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյան
«Քրեական օրենսգրքում նախատեսված է հանցակազմի հատկանիշներ պարունակող հանցագործության մի տեսակ, որը կոչվում է հետևյալ կերպ՝ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:42
Բեռլինի պաշտպանական նշանակության գործարանում բռնկված հրդեհից վտանգավոր ծուխ է բարձրանում
Բեռլինում գտնվո Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով թունավոր ծուխ է...
Աղբյուր` Panorama.am
16:36
Այստեղ դասախոսության ժամ չեմ սկսելու. Դատախազը՝ ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության հարցին ի պատասխան
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը դիմեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, թե կարո՞ղ է այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}