Հայաստանը «Նովայա վոլնա-2010» երգի մրցույթում ներկայացնելու է Սոնա Շահգելդյանը
Հայ երգչուհի Սոնա Շահգելդյանը անցել է «Նովայա վոլնա-2010» երգի մրցույթի եզրափակիչ փուլ: Ինչպես հայտնում է «ՍտարսՆյուզ»-ը, երեկ Մոսվայում տեղի է ունեցել «Նովայա վոլնա-2010» մրցույթի ընտրական կիսաեզրափակիչ փուլը:
Պրոֆեսիոնալ ժյուրին Իգոր Կրուտոյի ղեկավարությամբ ավելի քան 100 մասնակցից ընտրել է հաղթողներին, ովքեր պետք է իրենց ուժերը փորձեն «Նովայա վոլնա» մրցույթի եզրափակչում, որը տեղի է ունենալու հուլիսի վերջին Յուրմալայում:
Եզրափակիչ փուլ են անցել Ռուսաստանից և Ուկրաինայից երեքական մասնակից, Բելոռուսից, Ադրբեջանից, Էստոնիայից և Բրազիլիայից` մեկական:
Ղազախստանի և Լատվիայի մասնակիցները մոտակա ժամանակներում որոշելու է ժյուրին:
Աղբյուրը նշում է, որ այս տարվա «Նովայա վոլնա» մրցույթի յուրահատկություններից մեկն այն է, որ ոչ մի մասնակից, ում «գովազդում» էր շոու բիզնեսի որևէ ազդեցիկ դեմք, չեն անցել եզրափակիչ փուլ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան