Տարածաշրջան 16:18 20/04/2010

Հակաամերիկյան հիստերիան Ադրբեջանում գնալով թափ է հավաքում

Հեղինակ` Արմեն Մինասյան

Ադրբեջանում գնալով էլ ավելի են ակտիվանում ԱՄՆ-ի դեմ ուղղված կոշտ հայտարարությունները: Այսօր այդ երկրի խորհրդարանի նիստում իշխանական կուսակցության մի շարք ներկայացուցիչներ ևս հանդես են եկել հերթական հակաամերիկյան հայտարարություններով:

«ԱՄՆ-ի` որպես համանախագահ երկրի ներկայիս դիրքորոշումը չի համապատասխանում այդ երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բնույթին»,- հայտարարել է կառավարող «Ենի Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը: Նրա խոսքով, ԱՄՆ-ն, ի վնաս Ադրբեջանի շահերի, նյութական օժանդակություն է տրամադրում Հայաստանին: «Դա չի համապատասխանում ԱՄՆ-ի առաքելության, որը աշխարհում որպես ժողովրդավարության մունետիկ է դիրքավորվում»,- հայտարարել է Ալի Ահմեդովը` որևէ բառ չասելով, թե ինչ կապ ունի Ադրբեջանը ժողովրդավարության հետ: Փոխարենը նա առաջարկել է, որպեսզի «Ադրբեջանն այդ հարցով լուրջ դիրքորոշում որդեգրի»: «Ադրբեջանի հասարակություն, և հատկապես քաղաքական կուսակցությունները, պետք է բացահայտ կերպով բողոքեն ԱՄՆ-ի այդ քաղաքականության դեմ»,- նշել է նա:

Այնուհետև ելույթ է ունեցել նույն կուսակցության գործադիր քարտուղարը` Սիյավուշ Նովրուզովը: Վերջինս հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ որոշ երկրների ոչ անաչառ դիրքորոշումն ընդհանուր առմամբ ուղղված է Ադրբեջանի դեմ», և չի մոռացել հիշեցնել, որ «երկրի ներսում որոշ ուժեր սատարում են այդ երկրների նման քաղաքականությունը»: «Հաշվի առնելով այդ ամենը, անհրաժեշտ է կոշտ ձևով բողոքել այն գործընթացների դեմ, որոնք անտեսում են Ադրբեջանի շահերը»,- ընդգծել է նա:

Մեջլիսի մեկ այլ պատգամավոր` Մալախատ Հուսեյնովան, վստահեցրել է, որ «այսօր Ադրբեջանի հասարակությունն ու քաղաքական գործիչները գտնվում են Բարաք Օբամայի նկատմամբ հավատը կորցնելու սահմանին»: «Ադրբեջանը վաղուց և սերտ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Մեր զինծառայողներն այսօր էլ ամերիկացիների հետ մեջք մեջքի խաղաղություն են պահպանում Աֆղանստանում ու Իրաքում, բայց դրանով հանդերձ Վաշինգտոնի ներկայիս վարչակարգը, չգիտես ինչու, իրեն թույլ է տալիս անարդար վարվել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Մինչդեռ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, անվանվում է ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից»,- ընդգծել է Միլի Մեջլիսի պատգամավորը:

Մեկ այլ պատգամավոր` Ֆազաիլ Աղամալին, բացի Վաշինգտոնի հասցեին քննադատություն հնչեցնելուց, առաջարկել է կոնկրետ քայլերի դիմել: «Նավթային պայմանագրերում Ամրիկայի փայաբաժինը պետք է նվազեցնել, քանի որ ադրբեջանական նավթից ստացված եկամուտները նրանք օգտագործում են անջատողականներին օգնելու համար»,- ըստ «Թուրանի» հայտարարել է Ֆազաիլ Աղամալին ու հընթացս էլ ավելի կոշտացրել իր մոտեցումը. «Ընդհանրապես անհրաժեշտ է Ադրբեջանում դադարեցնել Ամերիկայի գործունեությունը»:

Հիշեցնենք, որ մինչ այդ` նախորդ շաբաթվա վերջին, ԱՄՆ-ի դեմ ուղղված կոշտ հայտարարություններ էին արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նախագահի աշխատակազմի ղեկավար պաշտոնյա Ալի Հասանովը:

Պաշտոնական Բաքուն զուտ հայտարարություններով չի սահմանափակվել: Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը միակողմանի խզել է պայմանագիրն ամերիկյան կողմի հետ, որով նախատեսվում էր հաջորդ ամիս համատեղ զորավարժություններ անցկացնել:

Ամերիկյան կողմն առայժմ զուսպ է: Պաշտոնապես Ադրբեջանում հնչած քննադատությանն արձագանքել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո խոսնակ Թերի Դևիդսոնն ու ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ֆիլիպ Քրոուլին: Նրանց հայտարարություններն ըստ էության զգուշացում էին առ այն, որ ղարաբաղյան կարգավորման հարցում Վաշինգտոնը եղել և մնում է չեզոք:

Ասել է թե` կողմնակալության վերաբերյալ պնդումներն ընդամենն Ադրբեջանի իշխանությունների` չեզոքությունը սուբյեկտիվ ընկալելու հետևանք են: Այս իմաստով հետաքրքիր է ադրբեջանցի Ֆիքրետ Սադիխովի հարցազրույցը «Դեյ.ազ»-ին:
Ամերիկացիները ցանկանում են, որ կոնֆլիկտային վիճակից գտնվի մի ելք, որը կբավարարի թե Բաքվին, թե Երևանին: Բայց դա անհնար է: Հաշվի առնելով հակամարտության նկատմամբ համանախագահ երկրի նման մոտեցումը, Բաքվի ցանկացած ուժային գործողություն հիմնավորված կլինի»,- հայտարարել է քաղաքագետ Սադիխովն: Ի դեպ, սույն քաղաքագետը նաև մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արել. «Մենք այլևս չենք կարող ընդունել երկակի չափանիշների քաղաքականությունը, և հենց որ վերջնականապես ամրապնդենք մեր բանակը և համապատասխան տնտեսական բաղադրիչը, կսկենք հակամարտության ուժային տարբերակի լուծումը»:

Ակնհայտ է, որ Ֆիքրետ Սադիխովն իր այս հայտարարությամբ պնդել է`
ա/ Ադրբեջանի բանակն ու տնտեսությունն առայժմ պատերազմի պատրաստ չեն,
բ/ հենց պատրաստ լինեն պատերազմը կսկսվի:

Սա նշանակում է, որ Հայաստանի ղեկավարության այն պնդումները`

ա/ Ադրբեջանը կպատերազմեր, եթե հաղթանակի անգամ փոքր հույս ունենար,
բ/ Ադրբեջանը հակված չէ փոխզիջումների, այլ ձգում է ժամանակ,

ընդամենը առկա իրողությունների արձանագրումն են:


Վերադառնալով Ադրբեջանում ծավալված հակաամերիկյան հիստերիային, հարկ ենք համարում ներկայացնել ադրբեջանական մամուլի արձագանքներն այս խնդրին:

Մասնավորապես, «Ենի Մուսավաթը», անդրադառնալով համատեղ զորավարժություններից հրաժարվելու որոշմանը, գրում է, թե չի բացառվում, որ առաջիկա օրերին որոշում կայացվի արգելել Աֆղանստան մեկնող ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռների թռիչքն Ադրբեջանի օդային տարածքով:

Փաստորեն Ադրբեջանում հետագա լարվածություն են ակնկալում: Այս առումով հետաքրքիր է «Ազադլիգ» թերթի անդրադարձը: Վերջինս, հղում անելով Ադրբեջանի իշխանական շրջանակներին, տեղեկացնում է, որ Բաքվի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների հետագա լարումը կարող է հագեցնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման: Մասնավորապես ակնկալվում է, որ ամերիկացիները իրենց վերահսկողության տակ գտնվող բանկերում կսառեցնեն ադրբեջանցի օլիգարխների հաշիվները: «Այդ կապակցությամբ նրանք սեփական փողերն ամերիկյան ու եվրոպական բանկերից տեղափոխում են Ամերիկային թշնամի երկրների բանկեր»,- գրում է թերթը:
 

Նախորդող նորություններ`  Արևմտյան փորձագետները զգուշացնում են Ադրբեջանին

 «Վաշինգտոնյան հանդիպումներն անհանգստացրել են Բաքվին»

 «Իլհամ Ալիևին ծաղրում են անգամ Ադրբեջանում»

«Ամերիկյան դեսպանատունն արձագանքել է Ադրբեջանի քննադատությանը
ԵԱՀԿ համանախագահ ԱՄՆ-ի հասցեին»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}