Թուրքիայի մեջլիսում առաջին անգամ հնչել է հայ կոմպոզիտորի ստեղծագործություն
Թուրքական լրատվամիջոցների բնորոշմամբ` նախօրեին Թուրքիայի խորհրդարանում անկնկալ է տեղի ունեցել: «Հաբեր 1» (Haber 1) լրատվական կայքը հայտնում է, որ թուրքական մեջլիսում ընդմիջման ժամանակ հնչել է հայ կոմպոզիտոր Սարգիս Էֆենդիի ստեղծագործությունը: Նշվում է, որ դա աննախադեպ էր, նախկինում երբեք մեջլիսում չի հնչեցվել հայազգի երաժիշտների ստեղծագործություններ: Հայտնի է, որ մինչև օրս Թուրքայի խորհրդարանում ընդմիջումների ժամանակ հնչեցվել են հատվածներ Բախի, Մոցարտի և արևմտյան այլ դասականների ստեղծագործություններից:
Թուրքիայում բնակված հայկական ծագմամբ Սարգիս Էֆենդին ծնվել է 1885 թվականին Թուրքիայում և մահացել 1944-ին Ֆրանսիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Որպես քաղաքական պատճառով հետապնդվող այստեղ կարող էր լինել նաև Հովիկ Աղազարյանը. Ռուբեն Մելիքյան