Հայկական տաղավարը Շանհայում մեծ հետաքրքրություն է առաջացրել
Այսօր՝ մայիսի 1-ին չինական Շանհայ քաղաքում կրկնակի տոն է: Կոմունիստական Չինաստանը նշում է աշխատավորների տոնը: Սակայն Շանհայի փողոցներն այսօր աննախադեպ մարդաշատ են նախօրեին բացված Էքսպո-2010 միջազգային ցուցահանդեսի կապակցությամբ:
Ինչպես հաղորդեց Panorama.am-ի թղթակիցը Շանհայից, այսօր ցուցահանդեսը բաց է շարքային քաղաքացիների համար: Կազմակերպիչներն ակնկալում են այսօր ունենալ ավելի քան 500 հազար այցելու:
Ինչպես և սպասվում էր, Հայաստանի ազգային տաղավարը մեծ հետաքրքրություն է ներկայացրել այցելունների շրջանում: Այս պահին մեր տաղավարի մոտ շուրջ 20 մետր երկարությամբ հերթ է գոյացել: Այցելուների նման հետքրքրության պատճառը, ամենայն հավանականությամբ, այն է, որ նախապես մասնագետները մեր տաղավարը որակել էին որպես Էքսպո-2010-ի առավել ստեղծագործական ու կրեատիվ տաղավարներից մեկը: Այդ պատճառով Հայաստանի տաղավարը ընդգրկվել է այն երեք տասնյակ տաղավարների թվում, որոնց կարելի է ծանոթանալ առցանց ռեժիմով` expo.cn հասցեով:
Մեր թղթակցի հաղորդմամբ` այս պահին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում է HIGER ավտոբուսների գործարանում:
Վաղը նախատեսված է Սերժ Սարգսյանի առանձնազրույցը ՉԺՀ Նախագահ Հու Ձինթաոյի հետ: Այցելության վերջին օրը` մայիսի 3-ին նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Չինաստանի Շանսի նահանգ, որտեղ Դաթուն քաղաքում ներկա կգտնվի քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության բացման արարողությանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան