Փաշազադեին թյուրիմացության մեջ են գցել. Բաքվից պատասխանում են Մայր Աթոռին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը Բաքու կատարած այցելության ընթացքում չի այցելել «Շահիդների պուրակ»: Այդ մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Կովկասի մահմեդականների վարչությունը: Նկատենք, որ այս պաշտոնական պատասխանը հետևել է Մայր Աթոռ սբ. Էջմիածնի պահանջին` հերքել ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկությունը, թե իբր Գարեգին 2-րդ Կաթողիկոսը, ապրիլի 26-ին գտնվելով Բաքվում, այցելել է «Շահիդների պուրակ»:
«Գարեգին 2-րդի` «Շահիդների պուրակում» լինելու մասին սխալ կարծիք է ձևավորվել, որովհետև Կովկասի Մահմեդականների վարչության աշխատակիցներից մեկը սխալ տեղեկություն է տվել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ շեյխ Ալլահշյուքուր Փաշազադեին: Այդ իսկ պատճառով էլ նման թյուրիմացություն է առաջացել: Այնուհետև, տեղեկությունը ճշտելուց հետո պարզ է դարձել, որ Գարեգին երկրորդը և նրան ուղեկցողները չեն այցելել Պուրակ: Իսկ աշխատակիցը, որը սխալ տեղեկություն է տվել, արդեն պատժվել է»,- ասված է Վարչության հաղորդագրության մեջ:
Նախորդող նորություն` Կաթողիկոսը «Շահիդների պուրակ» չի այցելել. Հերքում են Մայր Աթոռից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին