Իսրայելը պատրաստվում է անհապաղ իր քաղաքացիներին ետ վերադարձնել Թուրքիայից
Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը անցկացրել է արտակարգ խորհրդակցություն, որտեղ քննարկվել է Թուրքիայից Իսրայելի քաղաքացիներին անհապաղ վերադարձնելու հարցը: Այս մասին հաղորդում է Ynet News-ը:
Նշենք, որ համաձայն թուրքական լրատվամիջոցների, հազարավոր ցուցարաներն դուրս են եկել փողոց` բողոքելով Իսրայելի ռազմածովային ուժերի գործողությունների դեմ, որոնք իրականացվել են «միջազգային իրավապաշտպանների նկատմամբ, ովքեր գտնվում էին «Ազատության նավատորմի» վրա` հետևելու Գազայի շրջապատված հատվածում գտնվող պաղեստնցի բնակիչներին հումանիտար օգնության հասցնելուն:
CNN Turk հեռուստաընկերության հաղորդմամբ, հազարավոր ցուցարարներ փորձել են ներխուժել Ստամբուլում գտնվող Իսրայելի հյուպատոսությունը, սակայն թուրքական ոստիկանությունը անվտանգության միջոցնառումներ է իրականացրել:
Նշենք, որ իսրայելցիները զավթել են «Ազատության նավատորմի» թուրքական նավերից մեկը, որտեղ եղել են պաղեստինցիների կողմնակից ակտիվիստներ: WitnessGAZA.com-ի տեղեկություններով, նրանք կրակ են բացել անզեն ուղևորների վրա: Սակայն իսրայելական լրատվամիջոցների տեղեկացմամբ, զինվորները սկսել են կրակել միայն այ բանից հետո, երբ թուրքական նավի անձնակազմը իրենց վրա է հարձակվել ծակող առարկաներով: Բախման հետևանքով զոհվել է 19 մարդ: