Գերմանացիները Եվա Ռիվասին ճանաչել են «Եվրատեսիլ 2010»-ի հաղթող
Գերմանացի փորձագետները եզրակացրել են, որ «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասը լավագույնն է եղել: «Եթե «Եվրատեսիլ»-ում հաղթողին անմիջապես ընտրեր ժողովուրդը, ապա առաջին տեղում կհայտնվեր Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը, այլ ոչ թե Գերմանիան ներկայացնող Լենա Մայերը»,- հայտարարել են Բոննի Մարանկոն ինստիտուտի փորձագետները: Այս մասին գրում է գերմանական Morgenpost թերթը:
Պարբերականը նշում է, որ յուրաքանչյուր երկիր կատարողին տալիս է 1-ից 12 բալ: Գերմանիայի ներկայացուցիչն ստացել է 246 բալ` 30 երկրներից, հինգ երկիր ոչ մի գնահատական չի տվել գերմանացի կատարողին: Յուրաքանչյուր երկրի տված բալերը արտահայտվում են տոսկոսներով` 1 բալը հավասար է 1, 72 %-ի, բազմապատկում են ստացված գումարը բնակչության թվով և ստանում ճշգրիտ թիվը:
Ըստ գերմանական պարբերականի` հաշվի առնելով այն, որ Լենան Եվրոպայում ունեցել է 76.76 մլն երկրպագու, ապա նա հավաքել է լսարանի ձայների 9.82 %-ը:
Միաժամանակ, ըստ աղբյուրի, 141 բալով 7-րդ տեղը գրաված Հայաստանը հավաքել է լսարանի ձայների 10.42 %-ը` Եվա Ռիվասի երկրպագուների թիվը հասել է 81.48 մլն-ի, որոնցից 23.73 մլն-ը միայն Ռուսաստանից են: Ըստ աղբյուրի` Գերմանիայի կողմից Ռիվասին տրված ձայները խոսում են 9,89 մլն երկրպագուների մասին:
Մարանկոն ինստիտուտի կայքում ներկայացված է աղյուսակը, որում ցուցադրված է ձայների և կատարողների կողմից ստացված տոկոսների բաշխվածությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան