ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարները համաձայնության են եկել Ղրղզստանում տիրող իրավիճակի կարգավորման ուղղությամբ
ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղաները համաձայնության են եկել Ղրղզստանում տիրող իրավիճակի կարգավորման ուղղությամբ, որտեղ միջէթնիկական բախումների արդյունքում 100-ից ավելի մարդ է մահացել: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»:
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ նախագահ, «Հավաքական անվտանգության պայմանագիր» կազմակերպության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանով հրավիրվել է ՀԱՊԿ անվանգության խորհրդի քարտուղարների արտահերթ նիստ: Նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ղրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաևայի խնդրանքով նիստում քննարկվել է Ղրղզստանում ստեղծված իրավիճակը:
«Վերջնական արդյունքում մենք համաձայնեցրեցինք ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների դիրքորոշումները, մշակեցինք միջոցներ, որոնք որպես նախագծեր ներկայացվելու է ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներին: Մենք հուսով ենք, որ կարճ ժամկետներում այդ միջոցների շուրջ համաձայնություն կկայացվի»,- ասել է ՌԴ ԱԽ քարտուղար, ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների կոմիտեի քարտուղար Նկոլայ Պատրուշևը:
Նրա խոսքով, հանդիպման մասնակիցները «չեն բացառել որևէ միջոցի կիրառում, որոնք կան ՀԱՊԿ-ի պոտենցիալում»: