Հրեաները Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնող ուսանողների խումբ չեն ուղարկի Անկարա
Այն բանից հետո, երբ միջերկրածովյան հայտնի միջադեպի համար թուրքերը սկսեցին մեղադրել Իսրայելին ու ողջ աշխարհից պահաջել դատապարտել իսրայելական զինուժի գործողությունները, իսրայելցիները որոշեցին հանդես գալ պատասխան ակցիայով. մարդասիրական օգնության նավախումբ ուղարկել թուրքերի կողմից բռնազավթված Կիպրոս կղզի, մի խումբ ուսանողներն էլ ուղարկել Թուրքիա` Հայոց ցեղասպանության և քրդերի կրած զրկանքների վրա համայն մարդկության ուշադրությունը հրավիրելու համար:
Բայց ինչպես տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը, իսրայելական կառավարության միջամտության արդյունքում տապալվել են այդ նախաձեռնությունները: Իբրև պատճառաբանություն` նշվել է հետևյալը. «Այն դեպքում, երբ ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է մեքսիկական ծոցի նավթային ճգնաժամի և ֆուտբոլի աշխարհի առաջնության վրա, այդ տեսակ նախաձեռնությունները վնասակար կլինեն Իսրայելի համար ու կհիշեցնեն երկու շաբաթ առաջ տեղի ունեցած հարձակումը թուրքական «Mavi Marmara» նավի վրա»: Աղբյուրի հաղորդմամբ` չեղյալ է հայտարարվել նաև ուսանողական խմբի` Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար Թուրքիա կատարելիք այցը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը