Երկկողմ հարաբերությունների համագործակցության հարցեր են քննարկվել ԳԴՀ նախագահի պաշտոնակատարի և Ս. Սարգսյանի հանդիպման ժամանակ
ԳԴՀ նախագահի պաշտոնակատար Յենս Բյոհրնզենի հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ընդլայնելուն վերաբերող հարցեր: Այս մասին տեղակացնում են նախագահի լրատվական ծառայությունից:
Կողմերը նշել են, որ հայ-գերմանական հարաբերությունները զարգանում են փոխըմբռնման և բարեկամության ոգով, և առաջիկայում կնքվելիք նոր միջպետական համաձայնագրերը փոխգործակցության խորացման լավ հեռանկարներ կբացեն:
Նախագահները երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում կարևորել են գիտակրթական և մշակութային ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:
Խոսվել է նաև բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, էներգետիկայի, հանքարդյունաբերության և ենթակառուցվածքների բնագավառներում համագործակցության հնարավորությունների մասին:
ՀՀ նախագահի հաջորդ հանդիպումը կլինի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին