6000 տարեկան մարդու ուղեղից հանված ԴՆԹ. Ուսումնասիրում են հայ գենը
Վայոց Ձորի Արենի քարայրային համալիրում հայտնաբերվել է աշխահի ամենահին մարդու ուղեղը, որը 6000 տարվա պատմություն ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, Արենիի քարայրում պեղումներ իրականացնող արշավախմբի համանախագահ Գրիգորի Արեշյանը:
Նա նշեց, որ 6000 տարեկան մարդու ուղեղից հանված ԴՆԹ այժմ աշխահի տարբեր`ԱՄՆ-ի և Հոլանդիայի լաբորատորիաններում ուսումնասիրվում է, իսկ արդյունքները պարզ կլինեն 2011 թվականի վերջին:
«Մենք այդ ուսումնասիրությունները կատարում ենք հայ գենը գնտելու համար: Նախ մենք պետք ստանանք այդ գենոտիպի արդյունքները, հետ միջանկյալ բոլոր արդյունքները, դեռ երկար այն պետք է ուսումնասիրվի» ,-ասաց նա:
Գրիգորի Արեշյանը նշեց. «Քանի դեռ ուսումնասիրությունները չեն ավարտվել, դրա համար էլ այդ հայտնագործության մասին արտասահամանյան լրատվամիջոցներին չենք հայտնել: Արենիում աշխահի ամենահին մարդու ուղեղը հայտնաբերվել է 2008 թվականի սեպտեմբերին, որի մասին հայկական մամուլում արդեն գրվել է»:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան