Քոչարյան. Որևիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրս բերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ...
«Որևիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրս բերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն ԼՂ ժողովրդի կամարտահայտության արդյունքների և պատրաստակամություն չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից»,-մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե Ալմաթիում Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների քննարկման գլխավոր առարկան է լինելու Լաչինից և Քելբաջարից զորքերի դուրս բերումը, նման պատասխան է տվել արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Ադրբեջանի արտգործնախարարը Սանկտ-Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսելու փոխարեն, շարունակում է իր անհիմն ցանկությունները իրականության տեղ մատուցել»-Tert.am լրատվական կայքին ասել է Շ. Քոչարյանը:
Նշենք, որ ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել էր, որ երկու երկրների արտգործնախարարները հանդիպման ժամանակ քննարկվելու է Քելբաջարի ու Լաչինի վերադարձը, նաև ասել է, որ իբր հինգ տարածքների վերադարձի հարցը արդեն որոշված է ու քննարկման առարկա չի կարող լինել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան