Թուրքիան սպառնում է Իրանի հետ խզել բարեկամական հարաբերությունները
«Եթե Իրանը չհրաժարվի ատոմային զենք ստեղծելու իր արկածախնդրությունից, ապա Թուրքիան կխզի Իրանի հետ ունեցած իր բարեկամական հարաբերությունները»,- Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Այդ մասին հայտնում է գերմանական «Դոյչե Վելլե» լրատվական գործակալության իրանական ծառայությունը:
Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 17-ին Իրանը, Թուրքիան և Բրազիլիան ստորագրեցին եռակողմ համաձայնագիր` համաձայն որի` Իրանը պետք է իր ցածր հարստացված (3,5%) 1,2 տոննա ուրանն ուղարկի Թուրքիա` հետագայում այն մինչեւ 20% մակարդակ հարստացված 120 կիլոգրամ միջուկային վառելիքով փոխանակելու համար: