ՌԴ նախագահը չի նախատեսում շփվել բելառուսցի իր գործընկերոջ հետ Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը չի նախատեսում երկկողմ հանդիպում անցկացնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ օգոստոսի 20-21-ը Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը:
Ըստ թերթի, Ա. Լուկաշենկոն կարող է ընդհանրապես հրաժարվել ժամանել Հայաստան (մեկ տարի առաջ Ռուսաստանի և Բելառուսի միջև սկսված «կաթնային պատերազմի» հետևանքով Լուկաշենկոն անտեսել էր Մոսկվայում կայացած նմանատիպ միջոցառումը)։
Աղբյուրի համաձայն, Ռուսաստանի ու Բելառուսի միջև տեղեկատվական պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ Լուկաշենկոն չի կատարել իր խոստումը` ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: