Աշխարհի ամենափոքր մարդը գոհ է իր մարմնից
Կոլումբիայում բնակվում է աշխարհի ամենափոքր մարդը: Էդուարդ Նինո Էրնանդեսը. հասակը 70 սմ է, իսկ քաշը` 10 կգ: Նա արդեն 24 տարեկան է: Պաշտոնապես, ըստ Գինեսի ռեկորդակիրների գրքի, ճանաչվել է աշխարհի ամենափոքր մարդը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նրա մոր խոսքով, Էրնանդեսը սկսել է չաճել դեռ երկու տարեկանից: Ծնված օրվանից նրա հասակն ավելացել է ընդամենը 40 սմ-ով: Միաժամանակ ռեկորդակիրն ասում է, որ գոհ է իր մարմնից. «Ես երջանիկ եմ, որովհետև ես եզակի եմ»: Էրնանդեսը վաստակում է պարելով և նույնիսկ նկարահանվում է կինոնկարում. ներկա պահին նա ինչ -որ կրիմինալ ֆիլմում խաղում է թմրանյութ վաճառողի դերում:
Ավելի վաղ, Գինեսի ռեկորդակիրների գրքով ամենափոքր մարդը չինացի Խե Պինպինն էր: Նա մահացել է այս տարվա մարտին:
Աղբյուրը նշում է, որ կոլումբիացի ռեկորդակրին քիչ է մնացել այդ տիտղոսը կրել: Հոկտեմբերին իր 18-ամյակը կնշի նեպալացի Տապա Մահարը, ում հասակը 56 սմ է: Նախորդ տարի հայտարարվել էր, որ նա արդեն դառնում է չափահաս և կարող է հավակնել տիտղոսին: Նա կարող է դառնալ պատմության մեջ ամենափոքր մարդը: Ներկա պահին այս տիտղոսը պատկանում է հնդկացի Գուլ Մուհամմեդին, ում հասակը 57 սմ է:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ