Հյուսիսային Օսիայում հայտարարված է սգո օր
Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի (այդ թվում նաև մահապարտ-ահաբեկիչը), իսկ հիվանդանոցներում 100 մարդ բժշկական օգնություն է ստանում: Նշենք, որ մահացածների ու վիրավորների թվում կան նաև հայեր:
Հիշեցնենք, որ նախօրեին, առավոտյան, Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մուտքի մոտ մահապարտ ահաբեկիչը գործի է դրել 30 կգ տրոտիլի հզորության ռումբ, որը տեղադրված է եղել այնտեղ կայանված մեքենայի մեջ։
Դեպի առիթով հարուցվել է քրեական գործ` ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածով (ահաբեկչական գործողություն), 105 հոդվածի 2-րդ կետով (երկու և ավելի մարդկանց սպանություն), 222-րդ հոդվածով (զենքի ապօրինի կիրառում):
Ահաբեկչության բացահայտման ուղղությամբ տարված աշխատանքների արդյունքում ձերբակալվել է երեք կասկածյալ, այդ թվում նաև մեքենայի տերը: Գտնվել են նաև փաստաթղթեր, որոնք կարող են օգնել պարզել մահապարտի ով լինելը:
Այսօր Հյուսիսային Օսիայում հայտարարված է սգո օր:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը