ԱՄՆ բանակում համասեռամոլներն այլևս կարող են «չթաքցնել» իրենց ինքնությունը
ԱՄՆ-ում Կալիֆոռնիայի դատարանը որոշում է կայացրել, որ պաշտպանության նախարարության քաղաքականությունը` բանակում ծառայող համասեռամոլների վերաբերյալ, չի համապատասխանում երկրի սահմանադրությանը:
Այս մասին տեղեկացնում է «The New York Times»-ը:
Դաշնային դատավոր Վերժինիիա Ֆիլիփսի կարծիքով, «Մի հարցրու, մի ասա» քաղաքականությունը մեծամասամբ «խախտում է ԱՄՆ-ի զինծառայողների հիմնական իրավունքները»:
Բացի այդ, նա պարզաբանել է, որ «Մի հարցրու, մի ասա» քաղաքականությունը խախտում է նաև խոսքի ազատության իրավունքը
ԱՄՆ-ի բանակում կիրառվող «Մի հարցրու, մի ասա» սկզբունքն արգելում է բանակում ծառայող սեռական փոքրամասնություններին բացահայտել իրենց սեռական ուղղվածությունը: