Մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը շուրջ 229 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը
Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի սեպտեմբերի անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 229 դեպք, որոնց արդյունքում հայկական դիրքապահների ուղղությամբ հակառակորդը արձակել է մոտ 2398 փամփուշտ: Հակառակորդը օգտագործել է ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր, մասնավորապես «СВД» և «Սև նետ» տիպի դիպուկահար հրացաններ, «ПК», «ДШК» և «УТЁС» տիպի գնդացիրներ:
Սեպտեմբերի 17-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Անդրանիկ Իգորի Սարգսյանը:
Պաշտպանական գոտու բոլոր ուղղություններում նշված խախտումներին ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան:
Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր