Բրայզայի թեկնածության քվերակությունն այսօր է. ANCA-ն կոչ է անում սենատորներին սառեցնել նրա թեկնածությունը
Այսօր ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի է ունենալու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզայի քվեարկությունը: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Բրայզայի թեկնածությունն առաջադրել էր դեռևս մայիսին: Բրայզայի թեկնածության դեմ մեծ արշավ է սկսել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), իսկ հայամետ սենատոր Բարբարա Բոքսերի պահանջով դեռևս օգոստոսի սկզբին Բրայզայի թեկնածության քվեարկությունը հետաձգվել էր:
ANCA-ն իր տարածած հայտարարությամբ կոչ էր արել Ամերիկայի հայերին զանգահարել սենատորներին և կոչ անել մերժել ու սառեցնել Բրայզայի թեկնածությունը: «Պարոն Բրայզան իր նորանոր խորամանկություններով մեծ փոս է փորում իր համար` ցույց տալով, թե ինչքան սխալ էր իր թեկնածության առաջադրումը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում», -հայտարարել է Հանձնախմբի տնօրեն Արամ Համբարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը