Աթաթուրքի ստորագրությունը հեղինակել է Հակոբ Վահրամը
Պարզվել է, որ Թուրքիայի հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի ստորագրությունը ստեղծել է մաթեմատիկայի և գեղագրութան ուսուցիչ Հակոբ Վահրամը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Zaman» պարբերականը: Աղբյուրի համաձայն` Հակոբ Վահրամի որդին` Տիգրան Չերչիյանը, դեռևս կենդանի է (90 տարեկան) և բնակվում է Միացյալ Նահանգներում:
«Ազգանունների մասին օրենքի ընդունման օրն էր: Երեկոյան մեր դուռը թակեցին մի ոստիկան, քաղաքացիական հագուստով մի անձ և մեջլիսի մի պատգամավոր: Մայրս բացեց դուռը: Տեսնելով ոստիկանին` կարծեց դպրոցում ինչ-որ պատմության մեջ եմ ընկել… Իսկ հայրս ողջ գիշեր մինչև լուսաբաց աշխատում էր գրասեղանի առաջ: Երկու ժամ հետևել եմ նրա աշխատանքին:
Թղթերի վրա ստորագրության նմուշներ է կազմում: Առավոտ կանուխ նախօրեի մարդիկ եկան և տարան ստորագրության բոլոր օրինակները: Եվ աթաթուրքը տարիներ շարունակ իմ հայրիկի ստեղծած ստորագրությունն էր օգտագործում: Նա նույնիսկ շնորհակալական նամակ էր ուղարկել հայրիկիս»,- վերհիշել է 90-ամյա Տիգրան Չեչիյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը