Ադրբեջանի համալսարաններում և դպրոցներում «հեջաբով» աղջիկների մուտքն արգելված է
Ադրբեջանի համալսարաններում և դպրոցներում «հեջաբով» աղջիկների մուտքն արգելված է: Այդ մասին հայտնում է իրանական «ղաֆղազ.իռ» կայքը:
Համաձայն տեղեկատվության` Ադրբեջանի Կրոնի և խղճի ազատության պաշտպանության կենտրոնի տնօրեն Հաջ Իլգար Իբրագիմօգլուն տեղեկացրել է. «Բաքվի մանկավարժական համալսարանի պրոռեկտորն արգելել է «հեջաբով» աղջիկներին մուտք գործել համալսարան և, խախտելով օրենքը` հանել է նրանց «հեջաբը»:
Իբրագիմօղլուն նաև նշել է, որ Ադրբեջանի համապատասխան մարմիններն աղջիկներին արգելում են «հեջաբով» նկարվել անձանգրի համար:
Հիշեցնենք, որ վերջերս իրանական «ռաջանյուզ.քոմ» կայքն այդ առթիվ տեղեկություն էր հրապարակել, ըստ որի` Ադրբեջանի պաշտոնյաները իրանցի ուսանողուհիներին ուսանողական տոմս տրամադրելու համար պահանջել են նկարվել առանց «հեջաբի», որն էլ իրանցի ուսանողների շրջանում լուրջ անհանգստությունների և բողոքի ալիք է բարձրացրել»: