Ալիևի հետ զրույցում Օբաման հույս է հայտնել, որ ազատազրկված երկու բլոգերները ազատ կարձակվեն
Օբամա-Ալիև հանդիպման ընթացքում խոսք է գնացել է նաև Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման մասին:
Ինչպես տեղեկացնում է Սպիտակ տունը, նախագահ Օբաման հույս է հայտնել, որ Ադրբեջանը, ինչպես երիտասարդ ժողովրդավարությունը, ժողովրդավարական բարեփոխումներ կիրականացնի ու կամրապնդի մարդու իրավունքների պաշտպանությունը, այդ թվում, ազատ կարձակի ազատազրկման մեջ գտնվող երկու բլոգերներին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Լրագրողների անվտանգության և ազատության ինստիտուտը, ԱՄՆ-ի և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպմանն ընդառաջ դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` խնդրելու հանդիպման ժամանակ բարձրացնել Ադրբեջանում դատապարտված լրագրողների ու բլոգերների հարցը:
«Զրպարտանքի մասին օրենքը Ադրբեջանում դեռևս պահպանվում է, իսկ պետական մարմինները շարունակում են ճնշել լրագրողների և ԶԼՄ-ի դեմ ներկայացվող դատական հայցերը: Հասարակության շրջանում մեծ ուշադրություն է դարձվում լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի, ինչպես նաև բլոգերներ Ադնան Գաջիզադեի և Էմին Միլլի ազատազրկման փաստին», -ասված էր Օբամային ուղղված դիմում-խնդրանքի մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը