Է. Շարմազանով. Թուրքիան ու Ադրբեջանը վաղ թե ուշ պետք է դուրս գան օկուպացված տարածքներից
«Թուրքիան և նրա արտգործնախարարը շարունակում են ստի և կեղծիքի վրա հիմնված Գեբելսյան քաղաքականությունը ու զարմանալի է, որ տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ հարգանքից խոսում է մի երկրի ԱԳ նախարար, որը օրը ցերեկով ոտնձգություն է կատարել հարևան Կիպրոսի տարածքային ամբողջականության նկատմամբ և մինչև այժմ օկուպացված է պահում այդ երկրի տարածքի 35%-ը»,- անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Հաարվարդի համալսարանում հնչեցրած հայտարարությանը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը մասնավորապես նշել է, թե Հայաստանը պետք է հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել միայն այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները կկարգավորվեն: Դավութօղլուն նաև նշել է, թե որևէ մեկը չի կարող ապացուցել, որ 1915 թվականին Ցեղասպանություն է եղել:
«Ավելի արդարացի և ճիշտ կլինի, որ Թուրքիան նախ վերջ դնի Կիպրոսի օկուպացիային ու զվաղվի իր ներքին խնդիրներով: Ինչպես Թուրքիան է օկուպացրել Կիպրոսի տարածքը, այնպես էլ նրա եղբայրակից Ադրբեջանն է օկուպացրել ԼՂՀ-ի 15%-ը, և, վաղ թե ուշ, նրանք երկուսն էլ պետք է դուրս գան այդ տարածքներից»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Նրա խոսքերով, Թուրքիան նախապայմաններով խոսելիս ոչ թե առաջնորդվում է զրոյական խնդիրների քաղաքականությամբ, այլ աստիճանաբար զրոյի է հասցնում իր շանսերը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին:
ՀՀԿ մամլո խոսնակի համոզմաբ՝ եթե Թուրքիայի ԱԳ նախարարը խոսում է Ցեղասպանության փաստերի բացակայությունից, ավելի լավ կլիներ, որ նա մանսրամասն ուսումնասիրեր իր երկրի պատմությունը, և իր իսկ երկրի դատական վճիռները՝ ծիծաղելի իրավիճակում հայտնվելով միջազգային հանրության առջև:
«Դեռևս 1919 թվականին, Օսմանյան կայսրության բարձր դատարանը մահապատժի էր ենթարկել հայերի զանգվածային կոտորածի կազմակերպիչներին՝ Թալեաթին, Ջեմալին, Էնվերին և մի շարք այլ հանցագործների: Դա ոչ թե միջազգային, այլ հենց թուրքական դատարանի վճիռն էր: Ավելի լավ կլիներ աննպատակ խոսելու փոխարեն, իմանալ այդ դատական վճռի մասին»,-նշեց Է. Շարմազանովը:
Նրա խոսքերով, թե՛ Հոլոքոստը, թե՛ Հայոց ցեղասպանությունը, թե՛ հույների ու ասորիների ցեղասպանությունը, դրանք 20-րդ դարի մարդկության ամոթն են և դրանց միմյանցից անջատումը կարծում եմ սխալ է, քանի որ եթե ժամանակին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը դատապարտեին և հանցագործները պատժվեին, ապա համոզված եմ, որ 1930-ականներին Հիտլերը որևէ հիմք չէր ունենա ասելու, թե «ո՞վ է այսօր հիշում հայերի Ցեղասպանության մասին» և հանգիստ իրականացներ հրեա ժողովրդի ցեղասպանությունը:
«Դավութօղլուն տարբերակո՞ւմ է մտցնում Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև, եթե նա նկատի ունի այն, որ հրեաների ցեղասպանությունը տեղի է ունեցել այլ երկրի տարածքում, իսկ հայերինը՝ բուն իրենց բնօրրանում, ապա այդ տարբերակում նոր միայն հասկանալի կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան