Մեկնարկում է ԼՂ հարակից տարածքներում դաշտային փաստահավաք առաքելությունը
Հոկտեմբերի 4-14-ը Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում կիրականացվի դաշտային փաստահավաք առաքելություն: Այս մասին հայտարարել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ նիստի շրջանակներում առանձին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպումներից հետո:
Առաքելությանը մասնակցելու նպատակով համանախագահները նաև հրավիրել են UNDP-ի և UNHCR-ի փորձագետներին:
Նշենք, որ ըստ հայտարարության, միջնորդները արտգործնախարարներին են ներկայացրել առաջիկա ամիսներին, ինչպես նաև Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովին ընդառաջ աշխատանքային ծրագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը