Դեսպան. Հայ-բելառուսական հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա
Հայ-բելառուսական ներկայիս հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա` ակտիվ քաղաքական երկխոսություն, բարձրաստիճան պաշտոնյաների մշտական փոխայցելություններ և այլն: «Հայ-բելառուսական հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա, ու պետք է այնպես անենք, որ չկորցնենք այդ տեմպը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխարենկոն:
Նա նշեց, որ Հայաստանի ու Բելառուստի միջև վերջին տարիների ընթացքում նաև արագ տեմպերով զարգանում է ապրանքաշրջանառությունը: «Ուրախացնող են թվերը, բայց դեռ այն թվերին չենք հասնել, որ պետք է բավարվենք»,- ասաց Ս. Սուխարենկոն: