Համանախագահները վերահաստատել են, որ կայցելեն Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքները
Նախագահ Սերժ Սարգսյանն նախօրեին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, ովքեր Երևանում են տարածաշրջանային այցի շրջանակներում:
Համանախագահները Հանրապետության ղեկավարի հետ խոսել են ղարաբաղյան հակամարտության գոտում դաշտային գնահատման առաքելության ծրագրի մասին, ներկայացրել` Ադրբեջանում ունեցած քննարկումների արդյունքները:
Ըստ նախագահի մամլո գրասենյակի, համանախագահները վերահաստատել են, որ դիտարկման հաջորդ փուլում ուսումնասիրության առարկա կդառնան Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքները:
Նրանք շեշտել են, որ նաև կօգտագործեն առաջին իսկ հնարավորությունը` Նախիջևանում այցելելու հիմնահատակ ավերված Ջուղայի գերեզմանոցը, որտեղ ոչնչացվել են հայկական տասնյակ հազարավոր հուշարձաններ` միջնադարյան եզակի խաչքարեր:
Նախագահ Սարգսյանը կարևորել է, որ ԵԱՀԿ դաշտային առաքելությունն իր աշխատանքի ավարտին պատրաստի օբյեկտիվ զեկույց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան