Արցախի նախագահականում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացուման մասին հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ձեռնարկությունների միության մի խմբի անդամների հետ:
Ինչպես փոխանցում է Արցախի նախագահի լրատվական ծառայությունը Բ. Սահակյանը նշել է, որ Արցախի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն ունի քաղաքական, տնտեսական և մշակութային կարևորագույն նշանակություն:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ոլորտում կազմակերպված և նպատակասլաց աշխատանքը հնարավորություն կտա ստեղծել այն անհրաժեշտ բազան, որը հետագայում հզոր խթան կհանդիսանա տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար ոչ միայն Արցախում, այլև նրա սահմաններից դուրս: Նախագահի խոսքով` արդյունքը կլինի անհամեմատ ավելին, քան կատարված ներդրումները:
Այս համատեքստում Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախում խորապես շահագրգռված են Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ձեռնարկությունների միության հետ համագործակցության հաստատման, նրա շարունակական ընդլայնման ու խորացման մեջ, հավելելով, որ այս հարցերով զբաղվող համապատասխան կառույցները կանեն հնարավորը այդ համագործակցության կայացման ու զարգացման համար:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձիք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան