«Դաշնակներին Ադրբեջանում տեղ չկա». Բաքվում 20 մարդ բողոքել է ընդդեմ դաշնակցականների այցի
Բաքվում գտնվող ՀՅԴ «Հայ դատի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ադրբեջանցի լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է, որ անհհրաժեշտ է հայ և ադրբեջանցի հասարակությունների մեջ փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծել, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ»-ը:
«Ղարաբաղյան հակամարտության բանակցություններն ընթանում են երկու պետությունների միջև, սակայն հաջողության հասնելու համար պետք է երկու հասարակությունների միջև փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծվի», -նշել է Բաքվում գտնվող Կիրո Մանոյանը:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ խաղաղ բանակցությունները արդյունք կտան:
Հիշեցնենք, որ Կիրո Մանոյանը և մյուս դաշնակցական Մարիո Նալբանդյանը մասնակցում են Բաքվում այսօր մեկնարկած Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի և Սև ծով հանձնախմբի ժողովին:
Ըստ աղբյուրի, Սոցինտերնի ժողովին ընդառաջ Բաքվում ադրբեջանական մի կազմակերպություն, ի նշան հայ դաշնակցականների ժամանման, բողոքի ակցիա է կազմակերպել: Իրավապահ մարմինները ցրել են ցույցը, որին մասնակցել է ընդամենը 20 մարդ: Ցույցին մասնակից երկու մարդ ձերբակալվել են: «Դաշնակներին Ադրբեջանում տեղ չկա», -գոռգոռացել են ցուցարարները:
Սոցինտերնը սոցիալ դեմոկրատական, սոցիալիստական և աշխատավորական կուսակցությունների համաշխարհային կառույց է, որը համախմբում է 170 կուսակցություններ և կազմակերպություններ բոլոր մայր ցամաքներից։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը 1996թ. սեպտեմբերին նորից դարձել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի անդամ, որին կուսակցությունը առաջին անգամ անդամագրվել էր 1907թ.:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը