Արցախի նախագահն ու սփյուռքի նախարարը քննարկել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման վերաբերյալ հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ներկա վիճակին, դրանց խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարը կարևորել է սփյուռքի նախարարության կողմից Ստեփանակերտում հայկական լրատվամիջոցների և լրագրողների 5-րդ համաժողովի կազմակերպումը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում համահայկական նշանակություն ունեցող միջոցառումների անցկացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման լավագույն միջոցներից է:
Երկուստեք նշվել է, որ այդպիսի միջոցառումների կազմակերպումը պետք է կրի մշտատև բնույթ: