Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի վարժանքներին
Այս տարվա հոկտեմբերի 23-28-ը ՌԴ Չելյաբինսկի մարզի Չեբարկուլսկի զորավարժարանում տեղ կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արագ արձագանքման ուժերի վարժանքները, որոնք կկրեն «Փոխգործակցություն-2010» ("Взаимодействие-2010") անվանումը:
Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ` վարժանքներին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինծառայողները, իսկ Բելառուսը կմասնակցի դիտորդների միջոցով: Վարժանքների հրամանատար, ՌԴ Ռազմա-դեսանտային ուժերի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Ալեքսանդր Լենցովը հայտնել է, որ վարժանքների առանձնահատկություններից մեկն այն է լինելու, որ բոլոր երկրների զինծառայողները մասնակցելու են միասնական համազգեստով:
Տեղեկացնենք, որ ՀԱՊԿ երկրների զինծառայողների նոր համազգեստը փորձարկվել էր դեռևս անցած տարի` հոկտեմբեր ամսին ղազախական «Մաթիբուլակ» զորավարժարանում տեղի ունեցած վարժաքնների ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան