Քրդստանի տարածքային կառավարությունը համաձայնել է համագործակցել Թուրքիայի հետ
Իրաքի հյուսիսում գտնվող Քրդստանի տարածքային կառավարությունը` հանձինս նախագահ Մասուդ Բարզանիի, համաձայնություն է տվել աջակցել Անկարային Թուրքիայի Քանդիլ լեռներում տեղակայված Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալներին չեզոքացնելու հարցում:
Այս մասին է հաղորդում «World Tribune»-ը:
Մահմուդ Բարզանին պատրաստվում է Թուրքիայի զինված ուժերին միջանցք հատկացնել, որպեսզի վերջիններս Հյուսիսային Իրաքից կարողանան հարվածել Քրդական բանվորական կուսակցության զինյալներին:
«Նախ PKK-ին կառաջարկեն վայր դնել զենքերն ու համագործակցել Իրաքի հյուսիսում գործող Քրդստանի տարածքային կառավարության պաշտպանական ուժերի հետ, եթե նրանք մերժեն, ապա Թուրքիան կարող է ակնկալել Իրաքի օժանդակությունը»,-գրում է «World Tribune»-ը և նշում, որ թուրք պաշտոնյաները չեն հավատում, թե Քրդական բանվորական կուսակցությունը կարող է վայր դնել զենքերը:
http://www.worldtribune.com/worldtribune/WTARC/2010/me_turkey1013_10_13.asp
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան