Է.Նալբանդյան. ԼՂ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից բացառված չէ
Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասով համապատասխան դիրքորոշումը բոլորովին վերջերս ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն արդեն հնչեցրել էր: Հիշեցնենք, որ հարցն արծարծվել էր «Ժառանգության» կողմից առաջադրված օրինագծի քննարկման ժամանակ:
Սակայն այսօր գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը դարձյալ անդրադարձավ դրան, քանի որ խորհրդարանում 2011թ-ի պետական բյուջեի քննարկումները սահուն կերպով վերածվեցին Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի քննարկման հարթակի:
Ըստ այդմ, Է.Նալբանդյանը նշեց, որ այս պահին, երբ ընթանում են բանակցությունները, նպատակահարմար չէ անկախության ճանաչումը:
«Քանի դեռ հնարավորություն կա բանակցությունների միջոցով կարգավորել հիմնախնդիրը, ապա ճանաչման հարցի հրատապությունն այսօր դեռ չկա»,- պարզաբանեց նա, բայց և ավելացրեց, թե դա չի նշանակում, որ ճանաչումն ինքնին բացառված է և եթե բանակցային գործընթացն ընթանա այլ ճանապարհով, ապա կքննարկվի նաև այդ տարբերակը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը