Hurriyet. Ցեղասպանություն չասեց, բայց ակնարկեց
Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) պարբերականն անդրադարձել է Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի մեջլիսում ունեցած ելույթին: Նշվում է, որ Վուլֆը 33-րդ օտարերկրացին է, որ Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից հանդես է գալիս ելույթով:
Ի թիվս այլ հարցերի` Գերմանիայի նախագահը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Լրատվամիջոցը նկատել է տալիս այն, որ Վուլֆը, բացեիբաց խոսելով սահմանի բացման անհրաժեշտության մասին, միևնույն ժամանակ բավականին դիվանագիտորեն ու քողարկված խոսել է Հայոց ցեղասպանության հարցի չանտեսման մասին` ասելով. «Անհրաժեշտություն կա ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ չեն արհամարվի վիճահարույց հարցերը»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը