ԱԳՆ. Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անրի Ռենոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով դեսպան Ռենոյին նշանակման կապակցությամբ` նշել է, որ այսօր Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա` թե քաղաքական, թե տնտեսական և թե հումանիտար համագործակցության ոլորտներում և հույս է հայտնել, որ դեսպան Ռենոն իր կարևոր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում:
Դեսպան Ռենոն, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` ընդգծել է, որ Ֆրանսիայում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում հայ ժողովրդին և Հայաստանին և հատուկ կարևորություն են տալիս հարաբերությունների զարգացմանը երկու երկրների միջև: Նա վստահեցրել է, որ կանի առավելագույնը տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը առավել խորացնելու և ընդլայնելու համար:
Էդվարդ Նալբանդյանն ու Անրի Ռենոն մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան