
YouTube կայքի հիմնադիրը լքել է իր պաշտոնը
YouTube կայքի հիմնադիրներից մեկը, գլխավոր տնօրեն Չադ Հերլին հայտարարել է իր պաշտոնը լքելու մասին:
Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Նա հայտարարել է, որ շարունակելու է օգնել կայքի զարգացմանը: «Ես կշարունակեմ աշխատել որպես խորհրդական և անհամբեր սպասում եմ կայքի զարգացման հաջորդ փուլին», - ասել է նա:
YouTube կայքի գլխավոր նոր գլխավոր տնօրեն կդառնա Սալար Կամանգարը, ով 2008 թվականից զբաղվում է կայքի օպերացիոն գործունեությամբ:
Նշենք, որ YouTube-ի հիմնադիրները գրանցել են կայքի դոմենը և համախմբվել կայքի ստեղծման աշխատանքների շուրջ 2005 թ. փետրվարից, իսկ ապրիլի 23-ին բեռնվել է առաջին վիդեոհոլովակը, որի տևողությունն ընդամենը 19 վայրկյան է, և այն դիտել են ավելի քան 1,96 մլն անգամ: Դեկտեմբերին տրվել է YouTube-ի պաշտոնական մեկնարկը:
Այսօր YouTube-ում օրական դիտումների թիվը գերազանցում է 2 մլրդ-ը:
Լրահոս
Տեսանյութեր





