Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերին նամակ է ուղարկել մորը. նա խնդիրներ չունի
Ադրբեջանական բանակի սերժանտ Անար Խանբաբաօղու Գաջիևը, որն այժմ գտնվում է Հայաստանում, նամակ է հղել իր ընտանիքին: Այս մասին «ԱՊԱ» լրատվական գործակալությանը հայտնել է ռազմագերիի մայրը՝ Նաիլյա Մամեդովան:
Նրա խոսքերով՝ այդ նամակն իրենց են փոխանցել Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները: Նամակում մասնավորապես նշվում է. «Բարև մայրիկ, ինձ հետ ամեն ինչ լավ է, իմ համար չանհանգստանաք: Մեր հարևաններին ու հարազատներին փոխանցեք իմ ջերմ բարևները: Մինչ հանդիպում»:
Մամեդովան նաև հայտնել է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների խոսքերով, իր տղան որևէ առողջական խնդիր չունի և նրա հետ ամեն ինչ նորմալ է:
Նշենք, որ Անար Գաջիևը 2009 թվականի մայիսի 10-ին հատել էր շփման գիծը և գերեվարվել հայ զինծառայողների կողմից:
Հիշեցնենք նաև, որ ադրբեջանցի զինծառայողների կողմից սույն թվականի սեպտեբերի 13-ին գերեվարված, քաղաքացիական անձ հանդիսացող Մանվել Սարիբեկյանը, մեկ ամիս անց, չպարզված հանգամանքներում մահացել է:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը