Ս. Հասրաթյանն ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը հերքում է
«Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը իրականությանը չի համապատասանում: Արցախյան կողմից հրադադարի ռեժիմը չի խախտվել, իսկ մեր հերթապահ ստորաբաժանումները կրակ են բացում միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն ինքն է խախտում հրադադարի ռեժիմը»,- անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն հայտարարությանը, թե շփման գծում, հայկական ստորաբաժանումների արձակած գնդակից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել՝ Panorama.am-ի զրույցում նշեց ԼՂՀ ՊԲ հրամանատարի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Այնուհետև նա ասաց. «Եթե ադրբեջանական բանակում իսկապես զոհեր կամ վիրավորներ են գրանցվել, ապա ադրբեջանական լրատվամիջոցները դրա պատճառները պետք է փնտրեն ադրբեջանական բանակում տիրող բարքերի համատեքստում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը