Ադրբեջանցի բանտարկյալը իրեն այրել է
Բաքվի Նարիմանովի շրջանում գտնվող թիվ 10 հատուկ ռեժիմի պատժի կրման հաստատությունում ինքնասպանության դեպք է գրանցվել: Ականատեսների վկայությամբ, նախօրեին մի բանտարկյալ բարձրացել է կալանավայրի տանիք և ինքնահրկիզվել: Այս մասին տեղեկացնում է «Բիզիմ յոլ» պարբերականը:
Թերթի տեղեկացմամբ՝ թեև արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հերքում է տեղեկությունը` նշելով, որ տանիքում մի բանվոր ինչ-որ աշխատանքներ է կատարելիս եղել, սակայն, ականատեսների ներկայացրած տեսա և լուսանկարահանումներից պարզ է դառնում, որ դա բանտարկյալ է:
Տեսանյութում պարզ երևում է, որ ինչ-որ անձինք բանակցություններ են վարում տանիքում գտնվող մարդու հետ` նրան ներքև իջեցնելու համար: Այդ գործընթացը տևում է մոտ 3-5 րոպե, ինչից անմիջապես հետո՝ տանիքում գտնվող անձը միանգամից վառվում է:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը