Սերժ Սարգսյանին փոխանցվեց Հյուսիսային բևեռում բարձրացված ՀՀ դրոշը
Ռուսաստանի հայերի միության /ՌՀՄ/ փոխնախագահ, հայտնի բևեռախույզ և քաղաքական գործիչ Արթուր Չիլիգարովն այսօր ՌՀՄ չորրորդ համագումարում զեկուցեց, որ հետևելով ՀՀ նախագահի հորդորին` իր վերջին գիտարշավի ժամանակ մոլորակի հյուսիային բևեռում բարձրացրել է նաև Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:
Ինչպես հայտնում է Panorama.am-ի թղթակիցը, այս մասին զեկուցելուց հետո ԽՍՀՄ և ՌԴ հերոս Արթուր Չիլիգարովը բևեռում ծածանված դրոշը` համագումարի մասնակիցների ծափողջույնների ներքո փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Հայազգի բևեռախույզը հյուսիասյին բևեռում բարձրացրել է նաև ՌԴՄ դրոշը, որն էլ իր հերթին փոխանցեց ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանին:
ՌՀՄ-ն այսօր Մոսկվայում գումարեց չորրորդ համագումարը, որն համընկել է կազմակերպության 10-ամյա հոբելյանի հետ:
Այսօր կայացած համագումարին իր մասնակցությունն է բերել նաև աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը