Մշակույթ 15:38 17/11/2010

Ադրբեջանական կողմի պնդումները հաշվի չի առնվել ու ընդունել է հայկական կողմի առաջարկած տարբերակը. ՅՈՒՆԵՍԿՕ

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ պետությունների միջկառավարական կոմիտեի 5-րդ նստաշրջանը: Օրակարգում ընդգրկվել է «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկերի համալրման հարցը: Նշված ցանկում տեղ է գտել նաև Հայաստանի Հանրապետությունը` իր («Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը. հայկական խաչքարեր») ոչ նյութական մշակութային արժեքի հայտով, որը ներկայացնում է խաչքարի ծագումնաբանությունը, զարգացման ժամանակագրությունը, հորինվածքը, պատկերագրությունը, ազգային պատկերացումները, ժողովրդի կյանքում խաչքարի դերակատարությունը, գործառույթները, դրսևորման ձևերը, ինչպես նաև ժամանակակից խաչքարագործության զարգացումները:

Խաչքարագործությունը ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացնելու ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությունը ողջունել է աշխարահասփյուռ հայությունը: Դրա վկայությունն են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային ուղղված մշակութային, գիտական, կրթական կազմակերպությունների ու ավելի քան 50 հայկական համայնքների երաշխավորագրերն ու շնորհակալագրերը (դրանք նույնպես ներառված են ազգային ներկայացուցչական հայտի փաթեթում):

Արժեքի ընտրության և հետագայում ազգային ներկայացուցչական փաթեթի պատրաստման գործընթացն իրականացրել է ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնախմբի ներկայացուցիչներից, ինչպես նաև խաչքարագործ անվանի վարպետներից ու ազգագրագետներից կազմված աշխատանքային խմբը, արդյունքում` 2009 թ. մայիսին այն ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ: Նույն թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Աբու Դաբիում կայացել է Կոնվենցիայի ոչ անդամ պետությունների միջկառավարական չորրորդ համաժողովը, որի աշխատանքներին մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Խորհրդաժողովում հանդես եկած փորձագետները հայկական կողմին տրամադրել են հայտի լրամշակման համար անհրաժեշտ նյութերի ցանկը, որի հիման վրա էլ 2010 թ. հունվարին ՅՈՒՆԵՍԿՕ է ներկայացվել հայտի լրամշակված տարբերակը:

2010 թ. ամռանը Փարիզում հայտը քննարկել են ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերով միջկառավարական կոմիտեի ենթակոմիտեի` փորձագետների բարձրագույն մարմնի 6 անդամները և արժանացել է մասնագիտական դրական եզրակացության: Ըստ ընթացակարգի սա ենթադրում է, որ հայտն ընդունված է, և Քենիայում 2010 թ. նոյեմբերին միջկառավարական կոմիտեն ընդամենը պետք է պաշտոնապես վավերացնի այն:

Քենիայում քննարկման ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը ի թիվս այլ փոփոխությունների, պահանջել է հայկական հայտի անվանումը խմբագրել «Հայկական խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» տարբերակով: Սրանով փորձել է հաստատել, որ խաչքարագործությունը միայն հայերինը չէ և այն բնորոշ է կովկասյան ալբանացիներին, որոնց հետնորդները իբրև թե ադրբեջանցիներն են: Ինչպես նաև` հնչեցրել է, որ Հայաստանը օկուպանտ պետություն է և պատմությունը խեղաթյուրելու փորձ է կատարում: Հայկական հայտի բողոքարկման նպատակով ադրբեջանական կառավարության նախաձեռնությամբ տարբեր երկրներում իր համայնքների կողմից կազմակերպված դժգոհության 143 նամակ է ուղղվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային, որպեսզի վերջինս թույլ չտա հայկական կողմի ներկայացրած հայտի ընդունումը: Սրանց ի պատասխան` Հայաստանի ներկայացուցիչը` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, հայտարարել է, որ մեր պետության դիրքորոշումը հստակ է և պետք չէ այս բարձր ամբիոնը քաղաքականացնել և արծարծել թեմաներ, որոնք որևէ կապ չունեն ժողովուրդների ազգային ինքնությունն արտահայտող արժեքների քննարկման հետ:

Ադրբեջանն իր այս քայլով փորձել է վիճարկել խաչքարի ծագումնաբանությունը և ազդել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ պետությունների Գլխավոր Ասամբլեայի հաստատած չափորոշիչներին համապատասխան ներկայացված հայտի ընդունման գործընթացի վրա` դրանով իսկ հարցի լուծումը տեղափոխելով համաշխարհային մշակութային ժառանգության պաշպանության ոլորտից` քաղաքական դաշտ:
Հետագա լարված քննարկումներից խուսափելու նպատակով` կոմիտեն առաջարկել է այս խնդրահարույց հարցին անդրադառնալ ընդմիջումից հետո: Նոյեմբերի 16-ին, ժամը 16:00-ին վերսկսվել են քննարկումները և այս անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնից հանդես է եկել Ադրբեջանի ազգային փոքրամասնություններից ուդիների ներկայացուցիչը` նշելով, որ խաչածածկ քարերի մշակույթը բնորոշ է նաև իր ժողովրդին: Այդ կապակցությամբ Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել ելույթով, նշելով, որ ուդիները 5-րդ դարից ի վեր Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ դաղստանյան ժողովուրդներից են, որոնք մինչև 1988 թ. ապրել են Ադրբեջանի տարածքում գտնվող Վարդաշեն և Նիժ գյուղերում, մասնավորապես Նիժ գյուղում, որը գտնվում է Կուտկաշենի շրջանում: 1989 թ. Կուտկաշենը ադրբեջանցիները հայերեն բնակավայրերի անվանափոխության քաղաքականության արդյունքում վերանվանել են Գաբալլա, իսկ Վարդաշենը` Օղուզ: 1988-89 թթ. հայ ինքնության մաս կազմելու պատճառով` ադրբեջանական կառավարությունը բռնագաղթի է ենթարկել 8-10 հազ. ուդիների, որոնց մի մասն այսօր ապրում է ՀՀ Նոյեմբերյանի շրջանում, իսկ մյուս մասը` Վրաստանում: Նիժ և Վարդաշեն գյուղերի շրջակայքում կան 14-15-րդ դդ. խաչքարեր, որոնք Կուրի ձախափնյա Ադրբեջանում խաչքարերի եզակի կղզյակ են կազմում: Բոլոր այդ խաչքարերն ունեն հայերեն արձանագրություններ և Ադրբեջանը գիտակցելով դրանց հայկականությունը` միտումնավոր լռության է մատնել խաչքարերի գոյության փաստը:

Այս ելույթից հետո, Միջկառավարական կոմիտեն ընդունելով ներկայացված բոլոր արժեքների հայտերը, առաջարկել է հայկական հայտի քննարկումը տեղափոխել այսօրվա օրակարգ: Միևնույն ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկել է կազմակերպել իր ներկայացուցչի ներկայությամբ` հայկական և ադրբեջանական կողմերի միջև բանակցություն` խնդրին երկուստեք ընդունելի լուծում տալու նպատակով: Երկարատև ու լարված քննարկումների արդյունքում Միջկառավարական կոմիտեն հաշվի չի առել ադրբեջանական կողմի պնդումները և ընդունել է հայկական կողմի առաջարկած («Հայկական խաչքարի արվեստը. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը») տարբերակը: Հայկական հայտն ընդունվել է:
Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ մշակույթի նախարարությունից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:05
ԵՄ-ն արձագանքել է աջակցության վերաբերյալ Իրանի խնդրանքին
ԵՄ-ն ակտիվացնում է քարտեզագրման ծառայությունը՝ օգնելու որոնողական աշխատանքներին։ BBC-ի փոխանցմամբ, Եվրամիությունը հայտարարել է, որ...
Աղբյուր` Panorama.am
23:02
Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի նախագահի ուղղաթիռի միջադեպի պատճառները պարզելու համար
Մոսկվան պատրաստ է բոլոր անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող անհետացած ուղղաթիռի որոնման համար։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
22:49
Կարմիր մահիկը հերքել է Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին լուրը
Իրանի Կարմիր մահիկի կազմակերպությունը հերքել է երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի հայտնաբերման մասին մամուլում հայտնված...
Աղբյուր` Panorama.am
22:41
Պարոն ոստիկան ջան, իմ հոգին խաղաղ է, դուք մտածեք.... Արցախցի լրագրողը՝ իրեն հեգնող ոստիկանապետին
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է. «Այսօր  Տավուշի ոստիկանապետի աթոռը զբաղեցնողի արտահայտության մասին։ Ես...
Աղբյուր` Panorama.am
22:31
Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը.Արմեն Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Իրանի նախագահի և նրան ուղեկցած բարձրատիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների...
Աղբյուր` Panorama.am
21:29
Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից դեպի Թեհրան վերադառնալիս.Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իհարկե ցանկացած հարցադրման համար հիմա չափազանց վաղ է, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ, սակայն փորձեմ...
Աղբյուր` Panorama.am
21:06
Հայաստանն իր աջակցությունն է հայտնել Իրանին
ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել Իրանի նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղղաթիռի վթարի հետ կապված: «Ցնցված ենք Իրանից եկող...
Աղբյուր` Panorama.am
20:45
Բաքվում ուղղակի սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. Ոսկանյան
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալը շտապել են հայտարարություններ տարածել
Աղբյուր` Panorama.am
20:43
Բագրատ Սրբազանը վաղը 09:30-ին մեկնելու է Կիրանց
«Վաղը ես մեկնելու եմ Կիրանց»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Նա հայտնեց, որ ցանկացողները ժամը 09:30-ին...
Աղբյուր` Panorama.am
20:27
Բագրատ Սրբազանը դիմեց Հայկ Մարությանին
«Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել՝ ժամանակ գտեք, ձև գտեք՝ ձեզ հետ փորձել են կապի դուրս գալ, չի ստացվել»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազանը՝ Արամ Սարգսյանին
«Լենիկ Մայրիկը տեսանյութում ասում է, թե իր օրհնությամբ գնացել են, թող այդպես էլ վերադառնան։ Այն կյանքում ամենաթանկ բանն է, երբ ծնողիդ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ոստիկանական զորքերի ստվար զանգվածը՝ 80-90 %-ը մեզ աջակցում են. Սուրեն Պետրոսյան
«Բոլորին սա շատ պարզ ու ակնհայտ է, որ այդ ամենը քաղաքական պատվեր է, որովհետև հենց միան մեզ թույլ չէին տալիս գնալ Կիրանց։ Բոլորը շատ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թանձր մառախուղի պատճառով փրկարարների ինքնաթիռը չի կարողացել իջնել Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» վայրը
Թանձր մառախուղի պատճառով փրկարարներով ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Իրանի նախագահի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը Ջուղայում կոշտ վայրէջք է կատարել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի իրավագիտակցության այսպիսի մակարդակը համակարգային կատաստրոֆա է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ալիևի «խաղաղության» հույսերը
«Ներկայում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական...
Աղբյուր` Panorama.am
16:14
Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
«Շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայրենիքիս մեջ սահման՝ հարենիքիցս. Ռեժիսոր Արսեն Ղազարյան
«Մենք մշակույթի գործիչներով որոշել էինք գալ հանդիպել Կիրանցի ժողովրդին, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս»,-Կիրնաց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}