«ԻՌԻԲ». Իրանի կառավարությունը հայկական դպրոցներին հոգատար վերաբերմունք է ցուցաբերում
Իրանում պաշտոնապես գրանցված կրոնները միշտ էլ եղել են երկրի հոգևոր առաջնորդի և կառավարության ուշադրության կենտրոնում, իրանցի պաշտոնյաները հայկական դպրոցներին հոգատար վերաբերմունք են ցուցաբերում:
Այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ` նշել է Իսֆահանի հայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Բաբկեն Չարյանը:
Կայքի հաղորդմամբ` մի խումբ թեհրանաբնակ և իսֆահանաբնակ հայեր Իսֆահանի հայոց թեմի առաջնորդի ղեկավարությամբ այցելել են Աբադան քաղաք: Տեղի հայկական եկեղեցում ի հիշատակ իրանա-իրաքյան պատերազմում զոհված հայ և իրանցի նահատակների` պատարագ է մատուցվել: