Աշխարհահռչակ դերասան Ժ. Դեպարդիեն կոչ է արել նվիրատվություն անել Հայաստանին ու Արցախին
Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն (Gerard Depardieu) կոչ է արել նվիրատվություն ցուցաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին` Արցախին և Հայաստանին օգնելու համար: Այդ մասին տեսանյութը տեղադրված է yuotube-ում:
Հիշեցնենք, որ այս տարի Դեպարդիեն «Կարոտ» միջազգային փառատոնի շրջանակներում այցելել էր Հայաստան: Ինչպես նաև գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:
Նշենք, որ հեռուստամարաթոնը կմեկնարկի նոյեմբերի 25-ին և կհեռարձակվի հայաստանյան 3 հեռուստաալիքներով: Հեռուստամարաթոնի մեկնարկը տրվել է նոյեմբերի 16-ին կազմակերպված բարեգործական ճաշկերույթով, որին մասնակցել են նաև Հայաստանի և Արցախի նախագահները:
Այս տարվա հեռուստամարաթոնի ժամանակ հավաքագրված բոլոր գումարները կուղղվեն Հիմնադրամի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի «Գյուղերի զարգացման ծրագրին»: Մասնավորապես, նախատեսվում է գումարն ուղղել Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման խնդիրների լուծմանը, ինչպես նաև` Հայաստանի սահմանամերձ գյուղական համայնքների ենթակառուցվածքների վերակառուցման ու տնտեսական ակտիվության խթանմանը:
Նկատենք, որ «Հեռուստամարաթոն-2009»-ին 15 մլն 870 հազար դոլար էր հավաքագրվել:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը