Ադրբեջանցի իրավապաշտպան. «Միայն Բեյլագանում մի քանի ամսվա ընթացքում 74 զինվոր է կալանավորվել»
Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Էլչին Բեհբուդովը հայտարարել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում միայն Բեյլագանի շրջանում 74 զինվորների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Այս մասին տեեղկացնում է «Բիզիմ յոլ» պարբերականը
«Այդ մասին ես տեղեկացել եմ նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված` Բեյլագանի շրջանում փակ կառույցներում մոնիտորինգ անցկացնելու ժամանակ: Միայն Բեյլագանում վերջին մի քանի ամիսների ընթացքում 74 զինվորներ կան կալանավորված, որոնց նկատմամբ դատական գործեր են հարուցվել զորամասերում ծեծկռտուքներ սարքելու համար: Եթե զինվորների միջև տեղի ունեցած վիճաբանությունների և ծեծկռտոցի համար նրանց պետք է 3-5 տարի բանտարկության ենթարկեն, ապա ինչի համար են զորամասերի պատժախցերը: Չէ՞ որ նման կռիվների համար զինվորներին կարելի է պատժել` մի քանի օր պահելով պատժախցում»,- «Բիզիմ յոլ»-ի հետ զրույցում ասել է Է.Բեհբուդովը: