Ռազմական միջադեպ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև
Դեղին ծովում Հարավային Կորեային պատկանող Յոնպխյոնդո կղզին հրանոթային կրակոցների է ենթարկվել Հյուսիսային Կորեայի ռազմական ուժերի կողմից:
Ինչպես հաղորդում է «Իտառ-Տասս» գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով օրվա երկրորդ կեսին ծովային սահմանի հարավային հատվածում, որտեղ վերջին ժամանակներս իրավիճակը մնում է լարված:
Հարավկորեական ռազմուժը պատասխան կրակ է բացել: «Ռոյթերս» գործակալության տվյալներով, միջադեպի արդյունքում 14 հարավկորեացի զինվոր է վիրավորվել, մեկը զոհվել: Որոշ տեղեկություների համաձայն, մոտ 60-70 բնակելի տներ են այրվում կղզու բնակելի հատվածում:
Հարավային Կորեայի կառավարության աղբյուրը գործակալությանը հայտնել է, թե երկրի զինված ուժերը բերվել են բարձր մարտունակության: Սեուլն արդեն նշյալ ծովային սահման է ուղարկել ռմբարկիչներին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը