«Հարյուրավոր կանայք դատապարտում են Ադրբեջանի հակակրոնական քաղաքականությունը».Իրանական կայք
Հարյուրավոր ադրբեջանցի կանայք մեծ հավաք են կազմակերպել`դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների վարած հակակրոնական քաղաքականությունը: Այդ մասին տեղեկացնում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Կայքի տեղեկացմամբ` հավաքի մասնակից կանայք իշխանություններից պահանջել են, որ չեղյալ հայտարարվի Ադրբեջանի դպրոցներում և պետական հիմնարկներում հեջաբի`գլխաշորի, օգտագործման մասին օրենքը, որն արգելում է իգակական սեռի ներկայացուցիչներին գլխաշոր կրել դպրոցներում և պետական հիմնարկներում:
Հավաքի մասնակիցները հայտարարել են, որ իշխանությունների այդ քայլը անօրինական է և սահմանափակում է մարդու ազատությունները:
Նենք, որ իրանական կայքերը հաճախ են անդրադառնում Բաքվի վարած հակակրոնական քաղաքականությանը, քանի որ վերոնշյալ խնդիրներին հաճախ հանդիպում են նաև Ադրբեջանում սովորող իրանցի ուսանողուհիները:
Վերջերս իրանական «ռաջանյուզ.քոմ» կայքը «Ադրբեջանի նոր սատանայությունը» վերնագրով հոդվածում գրել էր. «Ադրբեջանի պաշտոնյաները իրանցի ուսանողուհիներին ուսանողական տոմս տրամադրելու համար պահանջել են նկարվել առանց գլխաշորի և չադրայի, որն էլ իրանցի ուսանողների շրջանում լուրջ անհանգստությունների և բողոքի ալիք է բարձրացրել»:
Իսկ վերջերս ԱՄՆ պետդեպարտամենտն Ադրբեջանում կրոնի և խղճի ազատության ոտնահարման մասին զեկույց էր հրապարակել:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը