Էրդողանը «մոռացել է» Ադրբեջանի կողմից ղարաբաղցիների դեմ արգելված զինատեսակների կիրառման մասին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լիբանանում` իր այցի ժամանակ Իսրայելին հիշեցրել է վերջինիս կողմից Գազայի հատվածում արգելված զինատեսակների (կասետային ռումբեր) կիրառման մասին` հայտարարելով, թե իր երկիրը «կօգտագործի բոլոր միջոցները, որպեսզի այդ հարցը պահի միջազգային օրակարգում»:
Ցավոք, թուրք քաղաքական գործիչների հիշողությունը բավականին ընտրողական է, այլապես իրենք կջանային «միջազգային օրակարգում պահել» անցյալ դարի 90-ական թթ-ներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ արգելված զինատեսակների կիրառման հարցը:
Մամուլում արդեն հայտնվել է Թուրքիայի վարչապետի հայտարարությունը մեկնաբանող հոդված, որում ասվում է, որ 1994թ-ի մարտի 25-ին ադրբեջանական օդային ուժերը կիրառել են արգելված զինատեսակներ (կասետային ռումբեր) ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի և ԼՂՀ խաղաղ բնակչության ռմբակոծության ժամանակ, ի դեպ, առկա են վերոնշյալը փաստող բազմաթիվ ապացույցներ:
Panorama.am տեղեկատվական կայքը ներկայացնում է 16 տարվա հնության կադրեր, որոնցում Մինսկի խմբի առաջին ղեկավար Մարիո Ռաֆայելին վկայում է Ստեփանակերտի և մերձակա շրջանների բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառման մասին (http://www.youtube.com/watch?v=RxV5PKsNK04)
Գուցե, այս վկայությունը թարմացնի՞ Էրդողանի հիշողությունը, և նա միջազգային օրակարգ մտցնի Ադրբեջանի պատասխանատվության հարցը: Եթե, իհարկե, չի վախենում Բաքվի արձագանքից….
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը