WikiLeaks. «Պլաստիկ վիրահատությունների արդյունքում Մեհրիբան Ալիևան հազիվ է շարժում դեմքի մկանները»
Գերմանական «Der Spiegel» պարբերականը «Բամբասանք և չքողարկված ճշմարտություն» խորագրի ներքո հրապարակել է «WikiLeaks» կայքի ներկայացրած փաստաթղթերի բացահայտումների շարքին պատկանող ևս մի քանի փաստ: Այս անգամ տեղեկությունները վերաբերում են Ռուսաստանի և Ադրբեջանի առաջին տիկնանց: Մասնավորապես` «WikiLeaks»-ը հայտնում է, որ Ռուսաստանի առաջին տիկին Սվետլանա Մեդվեդևան ասել է, թե ինքը լարվածություն է առաջացնում երկու ճամբարների միջև և ագահ բամբասանքների առարկա դառնում:
Զեկույցում նշվում է, որ նախագահ Մեդվեդևի կինն արդեն պաշտոնյաների ցանկ է կազմել, որոնք պետք է տուժեն «իր ամուսնուն՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին հավատարիմ չլինելու համար»:
Մեկ այլ փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, այնքան պլաստիկ վիրահատություններ է տարել, որ հեռավորության վրա նրան կարելի է շփոթել դուստրերից մեկի հետ: «Բազում վիրահատությունների արդյունքում նա հազիվ է կարողանում շարժել դեմքի մկանները»,-գրում է «WikiLeaks»-ը: